Տրանսգենդերն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նահանգի օրենսդիր ժողովի պատգամավոր է ընտրվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Վիրջինիայի օրենսդիր ժողովի պատգամավորների պալատի՝ երեքշաբթի տեղի ունեցած ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Դանիկա Ռոյմը հաղթել է Հանրապետական կուսակցության թեկնածու Բոբ Մարշալին՝ ամենապահպանողական օրենսդիրներից մեկին:









































