Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Մանումենտի այգում իր առանձնատան մասին հրապարակումներին:Դիտարկմանը, որ փաստորեն ծառեր հատելով՝ առանձնատուն է կառուցել, նա պատասխանեց, որ այդ տունն իր եղբայրն է գնել, որտեղ անտառ չի եղել:
«Եղբայրս է գնել, բայց չեմ ասել, որ իմը չէ: Գնել է 2011 թվականին Կանադայի ու ԱՄՆ քաղաքացուց: Երբ գնել ենք, այնտեղ անտառ չի եղել, 2014-ին է կառուցվել: Ես ինքս այնտեղ եմ մեծացել, այդ անտառը նախկինում շատ լավ հիշում եմ: Անտառ չկար, տարածքն արդեն վաճառված էր, գնել ենք երկրորդական շուկայից»,- ասաց նա:









































