Հաջորդ տարվա բյուջեի պլանավորումը նախատեսված է Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի ընդունմամբ՝ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ զգալիորեն ընդլայնվել են Մարդու իրավունքների պաշտպանի հնարավորությունները՝ կապված ՍԴ դիմելու հետ:
«ՄԻՊ-ը այսուհետ նաև լիազորված է նպաստելու իրավական ակտերի կատարելագործմանը: Զարգացվելու է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը»,- ասաց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ նախատեսվում է նաև ուժեղացնել համագործակցությունը Արցախի ՄԻՊ-ի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































