Թուրքիայի առևտրականների և արհեստավորների կոնֆեդերացիայի ղեկավար Բենդևի Պալանդոկենը կոչ է արել երկրի զբոսաշրջային արդյունաբերությանը հրաժարվել «ամեն ինչ ներառված է» համակարգից։ Այս մասին հայտնում է Travel Russian News-ը։
Փորձագետի կարծիքով՝ հանգստի կազմակերպման նման միջոցը խանգարում է զբոսաշրջիկներին ավելի հաճախ դուրս գալ հյուրանոցից և գումար ծախսել խանութներում։

Նա նշել է, որ համակարգի վերացումը թույլ կտա ակտիվացնել արհեստագործական ոլորտը և նպաստել գլոբալ ազգային նպատակներին։ Նրա խոսքով՝ ոլորտի եկամտի 81 տոկոսը ստացվում է օտարերկրյա տուրիզմից, յուրաքանչյուր հանգստացող երկրում միջինը թողնում է 570 դոլար։








































