Ամերիկյան զինված ուժերի սեփականության մոտ 20 տոկոսը պիտանի չէ, փաստել է Պենտագոնը Ներկայացուցիչների պալատի ԶՈւ հարցերով կոմիտեի համար գերատեսչական զեկույցում։
Ինչպես նշել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը, ամերիկյան զինված ուժերի ենթակառուցվածքի մոտ 19 տոկոսը հանդիսանում է ավելորդ։ Այսպիսով՝ իր հանձնարարությունների կատարման համար երկրի ռազմական գերատեսչությանը պահանջվում է ցամաքային ուժերի 29 տոկոսով և ռազմաօդային ուժերի 28 տոկոսով քիչ օբյկետ։
«Մենք հարկատուների գումարները ծախսում ենք շենքերի ու օբյեկտների սպասարկման վրա, որոնք զինված ուժերին պարզապես պետք չեն»,-ասել է Մետիսը։
Նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները պետք է հրաժարվեն այդ օբյեկտներից և վերաբաշխեն ռեսուրսները։ Դրա հետ կապված՝ Պենտագոնը հայտարարել է մինչ 2020 թվականն ավելորդ ռազմական օբյեկտների փակման ծրագրի գործարկման անհրաժետության մասին։








































