Հյուսիսային Կորեան լիովին աջակցում է ողջ աշխահում միջուկային զենքի ոչնչացմանը, սակայն դեռևս հրաժարվում է միջուկազերծում իրականացնել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը։
«Հյուսիսային Կորեան հետևողականորեն աջակցում է միջուկային զենքի լիարժեք ոչնչացմանն ու ողջ աշխարհի միջուկազերծման ջանքերին։ Սակայն քանի դեռ ԱՄՆ-ը, որը համառորեն սպառնում է Հյուսիսային Կորեային ու շանտաժի ենթարկում միջուկային զենքով, մերժում է միջուկային զենքի արգելման պայմանագիրը, Հյուսիսային Կորեան չի միանա համաձայնագրին»,-ասել է Կիմ Ին Ռյոնը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքը գտնվում է Հյուիսային Կորեայի հրթիռների հասանելիության գոտում։









































