Մոնղոլիայի նախագահ Խալթմագիյն Բաթուլգայի ավտոշարասյունը կանգ է առել կարմիր լույս տակ՝ ճանապարհը հետիոտներին զիջելու համար։ Այս մասին հայտնում է FlashSiberia-ն երկրի մայրաքաղաք Ուլատ-Բատորից։

Ընդդիմադիր Բաթուլգան նախագահ է դարձել ամռանը՝ երկրորդ փուլում հավաքելով 50.6 տոկոս ձայն։
Արտասովոր իրադարձության լուսանկարը տարածվել է սոցցանցերում և առաջացրել օգտատերերի հիացմունքը, քանի որ նախկին նախագահներից ոչ ոք երբեք կանգ չի առել։








































