Վերջերս Մեղրի խոշորացված համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին կուսակցական տոմսեր բաժանելու մասին հրապարակումները, իսկ դրանից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հետաքննությունը տնօրենների կուսակցականացված լինելու և դպրոցում քարոզչություն իրականացնելու վերաբերյալ, հերթական անգամ փաստեցին, որ հանրակրթության որորտն անշեղորեն ընթանում է համակարգված կուսակցականացման ճանապարհով:
Հատկանշական է, որ ամիսներ առաջ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն հանդես եկավ շրջաբերականով, որը վերաբերում էր հենց կրթական հաստատություններում քարոզչության բացառմանը:
«Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարությունն ուղղված բանավոր հարցումները` նախարար Լևոն Մկրտչյանը այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում»,- ասված էր նախարարի փետրվար ամսվա շրջաբերականում:
Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ հանրակրթության քաղաքականացվածության հետագա խորացումը, սա ՀՀ-ում այլեւս անշրջելի՞ գործընթաց է, եթե ոչ, ապա ինչպե՞ս կարելի է արդյունավետ պայքարել այս երևույթի դեմ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀՅԴ նախարարի շրջաբերականը ՀՀԿ-ական տնօրենները սաբոտաժի են ենթարկում:
Մանրամասները՝ տեսանյութում








































