Հոլիվուդյան դերասանուհի Էմմա Սթոունն ընտրվել է Louis Vuitton հանրահայտ բրենդի նոր դեմք։ Հաջորդ 2 տարին աստղը հանրությանը կերևա միայն այդ ապրանքանիշի հագուստներով։
Տեղեկությունն այն մասին, որ Սթոունը դառնում է ապրանքանիշի նոր դեմք, հայտնվել է բրենդի պաշտոնական թվիթերյան էջում։ Այնտեղ հրապարակվել են դերասանուհու համատեղ լուսանկարները դիզայներ Նիկոլյա Գեսկիերի հետ։ Որոշ տվյալներով՝ մասշտաբային գործարքի համար հոլիվուդյան աստղը կստանա մոտ 6-10 մլն դոլար։
Էմմա Սթոունը, ով այս տարի դարձել է «Օսկարի» դափնեկիր «Լա-լա լենդ» մյուզիքլում լավագույն դերասանական խաղի համար, նախկինում կրել է այնպիսի բրենդների հագուստներ, ինչպիսիք են Chanel-ը, Valentino-ն, Givenchy-ն և Lanvin-ը։ Forbes-ի վարկածով՝ դերասանուհին հանդիսանում է աշխարհում ամենաբարձր վարձատրվողներից մեկը։








































