ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել են պետքարտուղարի պաշտոնում նշանակել ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյին՝ Ռեքս Թիլերսոնի փոխարեն: Այս մասին են վկայում Axios-ի տվյալները:
Նշվում է, որ Թրամփը լավ «լեզու է գտնում» Պոմպեոյի հետ, մինչդեռ Թիլերսոնի հետ բազմիցս տարաձայնություններ է ունեցել:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Թիլերսոնը բոլորի ներկայությամբ Թրամփին անվանել է բթամիտ: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ռեքս Թիլերսոնը չի կարող երկար զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը:
Սակայն ԱՄՆ նախագահը բազմիցս հերքել է Թիլերսոնի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը՝ ասելով, թե վստահում է պետքարտուղարին:








































