ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ առաջին հայացքից թվում է, թե քննարկվող հարցը հակասություններ է առաջացնում, սակայն նման բան չկա՝ ընդամենը համապատասխանեցվում է Սահմանադրությանը:
Նրա խոսքով՝ գործող օրենքը հակասական իրավիճակ էր ստեղծել՝ փոքր խմբակցությունը հավասարեցվում էր ավագանու 1/3-ի կամ քաղաքապետի իրավունքին: «Սա կարող է ականջահաճո, շատ հաճախ պոպուլիստական նպատակներով հանրաքվե առաջարկելու խնդիրներ առաջացնել»,- ԱԺ քննարկմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Նրա խոսքով՝ դա կարող էր առաջացնել քաղաքական լուրջ կազուս:
Մանրամասները՝ տեսանյութում:








































