Լիբիայի կառավարության ղեկավար Ալի Զեյդանը հայտարարել է, որ իր առևանգումը կազմակերպել է ինչ-որ «քաղաքական խումբ»:
«Դա քաղաքական կուսակցություն է, որը ցանկանում է տապալել կառավարությունը ցանկացած միջոցով»,- ասել է Լիբիայի վարչապետը France 24 հեռուստաալիքին:
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կուսակցություն է կանգնած իր առևանգման հետևում, սակայն խոստացել է այդ մասին խոսել առաջիկա օրերին:








































