38 տարեկան տղամարդուն վրաերթի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքում՝ գծերի վրա, տղամարդու դի էր հայտնաբերվել, ժամեր անց պարզվել էր, որ տղամարդուն վրաերթի էր ենթարկել մետրոյի գնացքը:
ՔԿ-ից տեղեկացրել են, որ մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:








































