Հանքարդյունաբերությունը, հանդիսանալով Հայաստանի արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, չնայած նրան, որ կա վարչապետի հանձնարարական, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն կատարվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Լևոն Գալստյանը:
«Առաջին հերթին մենք պետք է գնանք այն գաղափարից, որը որ ֆիքսված է անկախության հռչակագրում, դա այն է, որ ընդերքը ժողովրդի սեփականություն է և ժողովուրդը թույլ է տալիս կառավարությանը օգտագործել այն տարբեր նպատակներով: Եվ, ցավոք, կառավարությունը ոչ ճիշտ մոտեցումով է իրագործում: Առ այսօր չի գնահատվում, թե հանքարդյունաբերության հասցրած երկարատև էկոլոգիական և այլ վնասները ինչքանով են համատեղելի սպասվող հարկերին կամ եկամուտներին որոնք, որ մտնում են պետբյուջե: Կապ չունի, որ խոշոր հարկատու են, նրանց վճարները համատեղելի չեն տված վնասների հետ»,-շեշտեց նա:
Բնպահապանը բերեց «Ամուլսարի» ծրագրի օրինակը: «Միջազգային անկախ փորձագիտական խմբի գնահատականը հետևյալն էր, որ կան բազմաթիվ բացթողումներ «Լիդին»-ի կատարած գնահատումների մեջ գիտական հիմնավորվածությունից սկսած կան բազմաթիվ թերություններ: Եվ գլխավոր եզրակացությունը, որ հանքավայրի շահագործումը չի կարող սկսվել այնքան ժամանակ, քանի դեռ անկախ մասնագիտականան խմբի կողմից չի տրվել այն երաշխիքները, որ խնդիրները ունեն իրատեսական լուծումներ, իրենք նշում են, որ աղտոտումները կարող են շարունակվել 100-200-300 ավելի տարիներ, իսկ ՀՀ կառավարությունը ոչ մի պարտավորություն չի դրել ընկերության վրա, թե ով պետք է 100-200 տարի ներդրումներ անի մաքրման կայանների համար»,-շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում








































