Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հայաստանի անհամարժեք «պատասխանը Չեմբեռլենին». ինչ էր ուզում Մոսկվան

Վրաստանում սեպտեմբերի 3-11-ը տեղի ունեցող ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությանը Հայաստանի մասնակցության կամ ավելի ճիշտ՝ չմնասնակցության հարցը դարձել է ոդիսականի առարկա: Բանն այն է, որ նախ հայտնի էր, որ Հայաստանը մասնակցելու է նաև այդ զորավարժությանը: Նաև, որովհետև մի քանի շաբաթ առաջ մասնակցեց Վրաստանում ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության: Հետո հանկարծ հայտնի դարձավ, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել: Պատճառը ոչ մեկին հայտնի չէ, համենայնդեպս՝ հանրային իմաստով: Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է այսօր, որ Հայաստանը չէր էլ ասել, թե անպայման մասնակցելու է: Բայց Հայաստանը հակառակն էլ չէր ասել, և ընդհանրապես Հայաստանը բան չի էլ ասում, կամ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում, երբ խոսքը վերաբերում է նմանօրինակ վիճակների:

Առաջինը, որ իբրև բացատրություն հանրությունը գտնում է ինքն իր համար, դա այն է, որ Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի պարտադրանքից ելնելով: Դա միանգամայն հավանական կամ իրատեսական ենթադրություն է: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու նույն Վրաստանում մեկ այլ զորավարժության դեպքում Հայաստանին չարգելեցին կամ չխանգարեցին, իսկ այժմ արեցին դա: Բացատրություն կարելի է գտնել նաև դրան, ասելով, որ ԱՄն-Ռուսաստան հարաբերությունը լարվածության նոր առիթ ստացավ, Վաշինգտոնը հայտարարեց ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունները խուզարկելու մասին, Մոսկվան դա շատ համարեց և Հայաստանին արգելեց մասնակցել ՆԱՏՕ-ի վարժանքին:

Անկեղծ ասած, որքան էլ աներկբա փաստ է Ռուսաստանի գերիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներում, այդուհանդերձ դժվար է պատկերացնել, որ Մոսկվան կարող էր լրջորեն մտածել այդպիսով Արևմուտքին պատասխանելու մասին, որովհետև Արևմուտքի համար, խոշոր հաշվով, որևէ նշանակություն չունի՝ մասնակցեց Հայաստանը, թե ոչ: Մասնակցությունը պետք է հենց Հայաստանին, որովհետև Հայաստանը դրա շնորհիվ է, որ ստեղծում է տարածաշրջանում և այդ թվում՝ առաջին հերթին ղարաբաղյան խնդրում ռազմա-քաղաքական բալանս ապահովելու հնարավորություն: Այդ բալանսի ապահովումն է, որ Հայաստանին թույլ է տալիս զսպած պահել Ադրբեջանին, ոչ թե «Իսկանդերը»: Եթե խախտվի տարածաշրջանային բալանսը, ապա այդ դեպքում «Իսկանդերն» առաջինն է ընկնելու «լարից»:

Հետևաբար, եթե դիտարկենք Հայաստանի ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու այսպես ասած ռուսական հետքը, ապա այստեղ ոչ թե Արևմուտքին վնասելու, այլ թերևս Հայաստանին վնասելու առումով կամ շարժառիթով: Հետևաբար պետք է փորձել հասկանալ, այդ դեպքում, թե ինչո՞ւ է Ռուսաստանը որոշել վնասել Հայաստանին, ինչի՞ համար, ի՞նչ շարժառիթով, և դա Հայաստանի սահմաններից դու՞րս, թե՞ ներս գտնվող շարժառիթ է: Միևնույն ժամանակ պետք է դիտարկել նաև այլ շարժառիթներ, արդեն ոչ թե Ռուսաստանի մասով, այլ Հայաստանի չմասնակցության այլ վարկածի: Ի վերջո բացառել պետք չէ, որ չմասնակցությունը Երևանի պատասխանն է «Չեմբեռլենին»:

Հիշենք՝ ի՞նչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանը Տավուշում կրակ բացեց ԵԱՀԿ դիտորդական խմբի դիտարկման ընթացքում, թույլ չտալով դուրս գալ առաջնագիծ: Ի՞նչ արեց ԵԱՀԿ-ն: Դիտորդական գրասենյակի ղեկավար Անջեյ Կասպրշչիկը հայտարարեց, թե Չինարի գյուղի այնպիսի տեղում էին, որ չէին կողմնորոշվում, թե որտեղից է կրակը: Այլ կերպ ասած, Կասպրշչիկը, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն է, հայտարարեց, որ ադրբեջանցիները լավ են արել կրակել են: Եվ ահա, դրանից հետո հանկարծ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Վրաստանի բազմազգ զորավարժությանը, ինչը գուցե Երևանի պատասխանն է միջազգային հանրությանը, որում կա դժգոհություն Չինարիի միջադեպի հետ կապված վերաբերմունքից կամ արձագանքից: Սակայն, եթե անգամ այսպես ասած բարոյական տեսանկյունից այդպիսի պատասխանի հիմքերը լիուլի են, քաղաքական տեսանկյունից այդպիսի պատասխանը ուղղակի անհամարժեքություն է, մեղմ ասած: Որովհետև միջազգային հանրությանն այդպիսի պատասխան կարող է տալ նա, ով գոնե կիսով չափ համարժեք պատասխան է տալիս իր դաշնակցին կամ դաշնակցային բլոկին, որը գործնականում մահաբեր զենքով անխնա սնում է իր իսկ հակառակորդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում