ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատները լիովին ազատագրել են Ռաքքայի Հին քաղաքը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից՝ հայտարարել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Բրետ Մաքգերկը։
«Եվս մեկ կարևոր փուլ. SDF-ն վերջին 48 ժամում ավարտեց Ռաքքայի հին քաղաքի ազատագրումը և տարհանեց հազարավոր խաղաղ բնակիչների»,-գրել է Մաքգերկն իր թվիթերյան էջում։
Ռաքքան ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը։








































