Չինաստանի իշխանությունները վճռականորեն դատապարտել են Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկումը:
«Այսօր Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային հանրության ընդհանուր անհամաձայնությունը, հերթական միջուկային փորձարկումն է իրականացրել: Չինաստանի կառավարությունը բողոք է արտահայտում և վճռականորեն դատապարտում է այդ գործողությունները»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Այսօր ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:









































