Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Մարտուն Գրիգորյանի որդու շքեղ հարսանիքին Սերժ Սարգսյանից բացի ներկա է եղել ևս 400 հոգի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին, Գյումրիում տեղի ունեցավ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու` Կամոյի շքեղ հարսանիքը, որը թերևս, իր տեսակով եզակի էր: Այն քննարկվում է քաղաքի բուժհաստատություններում, խանութներում, երթուղայիններում, իսկ ֆեյսբուքում ակտիվ շրջանառվում են հարսանեկան լուսանկարները: Կայքերն արդեն գրել էին, որ Գրիգորյանի որդին 18 տարեկան է, նրա ընտրյալը` Ռուզաննան, նույնպես: Նրանք միասին սովորում են Շիրակի պետական համալսարանում:

Խոսվում է, որ Գրիգորյանի խնամին իր նման հարուստ չէ, հասարակ ընտանիքից է` հեռու բիզնեսներից ու քաղաքականությունից: Հարսնացուի եղբայրն էլ զբաղվում է սպորտով, վերջերս չեմպիոն է դարձել: Նշենք, որ Կամոն ևս սպորտով է զբաղվել, նա լողի է հաճախել:

Հարսանիքը տեղի է ունեցել Գյումրու «Իմպերիալ» ռեստորայանին համալիրում, որը վերջերս է կառուցվել: Գյումրու ամենաշքեղ հարսանյաց սրահն է, այն կապվում է Գյումրու Էլցանցի ՀՀԿ-ական պետի անվան հետ: Հարսանիքի քավորը եղել է Մարտուն Գրիգորյանի կրտսեր քրոջ ընտանիքը, ովքեր բնակվում են Մոսկվայում:Պսակադրությւոնն էլ տեղի է ունեցել Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Գրիգորյանի որդու հարսանիքին հյուրերի թվում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պակաս չի եղել: Ներկաների թվում եղել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր: Մարտուն Գրիգորյանն անգամ իր ընտանեկան ուրախությունը կիսել էր իր աշխատակիցների հետ, հրավիրվածների թվում  են եղել նաև Գրիգորյանների բիզնեսներում աշխատող անձիք:

Armtimes.com-ի տեղեկություններով ընդհանուր հյուրերի թիվը եղել է 400-ը: Հյուրերին ուրախացրել են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Հետաքրքիր է նաև այն, որ Գրիգորյաններն իրենց շքեղ հարսանիքը Գյումրիում են արել` բոլորի աչքի առաջ: Գյումրու այլ պաշտոնյաներ հիմնականում նախընտրում են իրենց նման հարսանիքներն անել արտերկրում, չխոսելով ընդհարապես դրա մասին,երբեմն նաև սպառնալիքներ են հնչեցնում «գաղտնիքը» բացահայտած լրագրողներին, իսկ Մարտուն Գրիգորյանն անգամ այս թեմայով հարցազրույցներ էր տալիս»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում