Վաշինգտոնում մահացել է Հելեն Հոլերսը, ով աշխատել է Սպիտակ տան վարչակազմում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Հոլերսի զարմուհու խոսքով՝ նրա մահվան պատճառը անոթների աթերոսկլերոտիկ հիվանդությունն է:
Հոլերսը մահացել է իր տանը, 95 տարեկանում:
Նա ծնվել էր Նեբրասկա նահանգի Լինդսի քաղաքում, Վաշինգտոն է տեղափոխվել 1940-ականներին և մինչ Սպիտակ տանն աշխատելը՝ Գյուղատնտեսության դեպարտամենտում աշխատել է որպես սղագրող:
Հոլերսը Սպիտակ տանն աշխատել է ավելի քան 40 տարի՝ կատարելով քարտուղարուհու գործառույթներ ԱՄՆ 9 նախագահների օրոք՝ Հարի Տրումենից մինչև Ջորջ Բուշ-ավագ: Նա թոշակի է անցել 1993 թվականին:








































