Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ 2008թ. պատերազմը տեղի չէր ունենա առանց Միխեիլ Սաակաշվիլիի սադրանքների: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին վարչապետը հայտարարել է վրացական հեռուստաալիքների տեղեկատվական ծառայությունների ղեկավարների և հեռուստահաղորդավարների հետ հանդիպմանը:
Իվանիշվիլին պնդում է, որ Սաակաշվիլին սադրանքներ է ծրագրել ընդդեմ Ցխինվալի պատերազմից երկու տարի առաջ, սակայն ինքն անձամբ կանգնեցրել է դրանք:
«Ես Վրաստանին չեմ մեղադրում: Իմ մեղադրանքներն ուղղված են կառավարությանը: Սակայն դա չի մեղմացնում Ռուսաստանի՝ հսկայական ագրեսիա և շրջափակում իրականացնելու դերը: Սաակաշվիլին ծրագրել է սադրանք Օսիայի հանդեպ պատերազմից երկու տարի առաջ, սակայն ես անձամբ կանգնեցրի դրանք: Իսկ այժմ նա սովորեցնում է ինձ՝ ինչպես վարվել»,- հայտարարել է Իվանիշվիլին: