Մադրիդի մետրոյում գտել են դրամապանակ՝ 2 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է The Local-ը:
Այն գտել էր մետրոպոլիտենի աշխատակիցը, որը հետազոտել է վագոնները Մադրիդի մետրոյի 5-րդ գծի վրա: Վագոններից մեկի դռները չեն փակվել մինչև վերջ, ու նա գնացել էր այն նորոգելու:
Վերանորոգման բրիգադի անդամը զննության ժամանակ հայտնաբերել է, թե ինչու դռները չեն փակվել. շագանակագույն կաշվե դրամապանակը ընկել էր դռների ավտոմատ փակման համակարգում:
Դրամապանակում եղել են կալիֆոռնիական վարորդական իրավունք, մի քանի կրեդիտ քարտ ու մոտ 2 մլն դոլար կանխիկ գումար: Այդ ամենը ուղարկել են Մադրիդի ոստիկանություն:
Ներկայում ոստիկանության աշխատակիցներն անցկացնում են հետաքննություն՝ դրա տիրոջը գտնելու ու իրերը վերադարձնելու համար:








































