Saturday, 04 07 2026
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

Վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ աճել է մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի (İŞİG) տվյալները վկայում են, որ 2017թ. առաջին կիսամյակում արդյունաբերական վթարների պատճառով գրանցվել է 906 մահվան դեպք: Մասնավորապես հունիսին գրանցվել է ամենաքիչը 164 մահվան ելքով վթար, որոնց թվում ամենից հաճախ հանդիպող պատճառները բարձրությունից ընկնելն (46 դեպք) ու ավտովթարներն (42 դեպք) են:

Թուրքիայի աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի համակարգող Մուրաթ Չափայի խոսքերով՝ երկրում տեղի ունեցող արդյունաբերական վթարների մեծ մասը հնարավոր է կանխատեսել և կանխել: Ըստ նրա՝ Թուրքիայի աշխատավորների 90 տոկոսն աշխատում է առանց անվտանգության պայմանների ապահովման:

2016թ. մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը Թուրքիայում ռեկորդային ցուցանիշների էր հասել: Տարվա ընթացքում նմանատիպ վթարներից մահացել է 1.970 մարդ, ընդ որում՝ 56 երեխա, 110 կին և 96 փախստական: Թուրքիայի պատմության մեջ ամենաաղետալի արդյունաբերական վթարներից մեկը 2014թ. մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում տեղի ունեցած վթարն էր, որին զոհ գնաց 301 մարդ:

Ուշագրավ է, որ դեպքից ընդամենը 20 օր առաջ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելը առաջարկել էր Մեջլիսում հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Սոմայի հանքահորերում ուսումնասիրություն կատարելու նպատակով: Առաջարկը նպատակ ուներ կանխել հատկապես վերջին շրջանում հաճախակի դարձած արդյունաբերական վթարների ողբերգական հետևանքները, սակայն Թուրքիայի խորհրդարանը մերժել էր այդ առաջարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում