Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Ծառուկյանը ճշտում է նոր տեղն ու դերը

«Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «խմբագրել» է նույն դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, թե խնդիր չեն տեսնում 2018 թվականին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հարցում: Էնֆիաջյանը հայտարարել է, որ դա ներկայումս քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը չէ, և ամեն ինչ կլինի իր ժամանակին, երբ ժամանակը կգա, դաշինքը կհայտնի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը, անկասկած, կախված է լինելու մի խնդրից՝ 2018 թվականի իշխանության հարցում Գագիկ Ծառուկյանի երաշխիքներից: Ըստ էության, հենց այդ երաշխիքների խնդիրն է «Ծառուկյան» դաշինքի գոյության հիմնական մոտիվներից մեկը: Ծառուկյանը 2018-ին Հայաստանի իշխանության հարցում լիովին նոր իրավիճակին ընդառաջ իր, այսպես ասած, ապահովագրական մեխանիզմն է դիտարկել դաշինքը և ներգրավել ընտրական գործընթացին՝ չունենալով որոշակիություն, թե ինչպիսին է լինելու իշխանությունը 2018-ից հետո: Ավելի շուտ՝ ով է լինելու իշխանությունը, որովհետև, մեծ հաշվով, իշխանությունը լինելու է թերևս այնպիսին, ինչպիսին այժմ է: Իսկ ահա թե ո՞ւմ գլխավորությամբ, այսինքն՝ ո՞վ է «երաշխավորելու» ներիշխանական «սահմանադրականությունը» 2018-ից հետո, Ծառուկյանի համար պարզ չէ, ինչպես որ պարզ չէ գործնականում ամբողջ դաշտի, այդ թվում՝ ՀՀԿ համար: Այդ պայմաններում առավել ևս Ծառուկյան դաշինքը չի գնա ժամանակից շուտ որևէ դիրքորոշում հայտնելու, որովհետև վրիպումը կարող է թանկ նստել: Խաղադրույք կատարել Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի վրա: Միևնույն ժամանակ, խնդիրը գուցե ոչ այնքան հենց այդ դիլեման է, կամ ոչ միայն հենց այդ դիլեման, այլ նաև այն, թե ինչ հարաբերությունների համակարգ է գործելու 2018 թվականից հետո այս կամ այն դեպքում: Որովհետև, եթե անգամ մնում է Սերժ Սարգսյանը, կասկածից վեր է, որ նա վերանայելու է իշխող համակարգում առկա հարաբերությունների կարգը, քանի որ իշխանության խնդիրները այլևս փոխվում են կառավարման մոդելի հետ անխուսափելիորեն գալիք իրականությանը և խնդիրներին զուգահեռ:

Ակնհայտ է, որ ներիշխանական հարաբերությունների ներկայիս համակարգով անհնար է լուծել նոր խնդիրները: Դա նշանակում է խաղի նոր կանոններ, նոր պայմանավորվածություններ, նոր դերեր: Եվ ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի հասկանալու իր նոր դերը անգամ այն դեպքում, երբ մնում է Սերժ Սարգսյանը: Ընդհանրապես, նա ունի՞ դեր, թե՞ ամեն ինչ ավարտվեց 2017-ի ապրիլի 2-ին, ու դրա վկայությունն էր նաև այն, որ մայիսին Երևանի քաղաքապետի ընտրությանը Ծառուկյանի մասնակցության անհրաժեշտություն այլևս չզգացվեց: Ծառուկյանը այդ խնդիրները ճշգրտելուց հետո միայն  կհայտնի իր դիրքորոշումը 2018-ի վերաբերյալ:

Մյուս կողմից, իհարկե, առանձին քննության կարիք ունի այն, թե ընդհանրապես այդ դիրքորոշումը որքան է կարևոր կամ վճռորոշ Սերժ Սարգսյանի համար, քանի որ այդտեղ էլ ոչինչ միարժեք չէ, և Ծառուկյանը, որ ունի «ֆալստարտի» մտավախություն, կարող է պարզապես ուշանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում