Հսկա պանդայի տեսքով աշխարհում առաջին արևային էլեկտրակայանը կառուցվել է չինական Շանսի նահանգի Դատուն քաղաքի մոտ։
Նախագծով զբաղվում է Panda Green Energy ընկերությունը։ Արևային ֆերմայի ստեղծողները դեռևս գործարկել են միայն առաջին փուլը, ներկայում էլետրակայանի հզորությունը կազմում է 50 մեգավատտ, երբ այն աշխատի ամբողջությամբ, հզորությունը կհասնի 100 մեգավատտի։ Այս մասին գրում է PV-Tech պորտալը։ Էլեկտրակայանը կազմված է սև և սպիտակ արևային պանելներից։ Շինարարությունը սկսվել էր անցած տարվա նոյեմբերին։
Լիարժեք գործարկումից հետո էլեկտրակայանը կարտադրի մինչև 3.2 մլրդ կՎտ/ժ հոսանք։ Դրա շահագործման ժամկետը կկազմի 25 տարի։
Ընկերության տվյալներով՝ էլեկտրակայանը 25 տարում կարտադրի այնքան էլեկտրաէներգիա, որքան 1056 մլն տոննա ածխի այրման դեպքում։










































