Ֆրանսիայի սենատը հուլիսի 4-ին 6-րդ և վերջին անգամ կողմ է քվեարկել երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարացմանը։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Արտակարգ դրության ռեժիմի երկարացմանը կողմ է քվեարկել 312 սենատոր, դեմ՝ 24-ը։
Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ արտակարգ դրության ռեժիմը կհանվի աշնանը։
Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո։ Դրա երկարացումը պայմանավորված է երկրում պահպանվող ահաբեկչական սպառնալիքի հետ։








































