Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Вулканизаторщик եմ և կարդալ չգիտեմ. Սերժ Սարգսյանի թիկնապահը՝ լրագրողին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ կառավարություն կատարած այցից առաջ կառավարության դիմաց նախագահականի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանության ծառայողները ուժեղացված հսկողություն էին իրականացնում: Կառավարության բակում փորձում էինք իրավիճակը պատկերող լուսանկարներ և տեսանյութ ստանալ: Նախագահականի թիկնազորի անդամներից մեկը մոտեցավ և ասաց. «Մի՛ նկարի»: Նախ, խնդրեցինք ասել, թե ով է ինքը և ինչո՞ւ է պահանջում, որ նկարահանում չիրականացնենք: Ասաց, որ պարզապես քաղաքացի է, և շարունակեց. «Չենք խոչընդոտում, քեզ ընգերական խորհուրդ ենք տալիս, չնկարե՛ս»:

Դուք ասում եք, որ քաղաքացի եք և եկել եք ընկերական խորհո՞ւրդ եք տալիս:

– Հա, լավ չի՞, լավ չի՞:

Անվտանգության աշխատո՞ղ եք:

– Չէ, անվտանգության աշխատող չեմ: Քո անունն ի՞նչ ա:

Գրած է բեյջիս վրա՝ Մուրադյան Տիրայր:

– Կարդալ էլ չգիտեմ է: Տիրա՞յր:

Այո: Դուք նախագահականի թիկնազորից չե՞ք:

– Չէ, ապե, вулканизаторщик եմ:

Նախագահականի вулканизаторщик թիկնապահը այնուհետև պահանջեց, որ իրեն չնկարենք և փորձեց հիմնավորել, որ առանց թույլտվության ենք նկարահանում: Նրան պարզաբանվեց, որ կառավարության բակը հանրային տարածք է, և որ դրա համար թույլտվություն ստանալու կարիք չկա, որից հետո նրան մոտեցան կառավարության անվտանգության աշխատակիցները, թևանցուկ արեցին և զրուցելով մի փոքր հետ տարան:

Երբ արդեն կառավարության շենքի ներսում էինք և լրագրողներով սպասում էինք Սերժ Սարգսյանի ժամանմանը, նույն вулканизаторщик-ը մտավ կառավարության շենք, մոտեցավ լրագրողների խմբին և իր բջջային հեռախոսը պարզեց մեզ վրա: Նկարահանում անելուց հետո արագ հեռացավ և կանգնեց նախագահականի թիկնազորի անդամների կողքին:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում