Դատական դեպարտամենտը շոու է ստեղծել՝ ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ այդ շոուի նպատակը հետևյալն է. «Պետք է առաջինը ամբաստանյալներին հեռացնեն դահլիճից, երկրորդը՝ պաշտպանները կհեռանան դահլիճից, և վերջում հանրային պաշտպանի գրասենյակի մի խումբ փաստաբաններ կգան և դատավորների հետ միասին դատական նիստ կանեն»:
Ինչպես նշեց փաստաբանը՝ դատավորները սկսում են որոշումներ կայացնել դատական նիստերի դահլիճից դուրս հարցերի վերաբերյալ, ինչը արդարադատության դեգրադացիա է. «Այսինքն՝ դատարանը կատարում է կարգադրիչի հրահանգը: Սա արդարադարադատության իրականացում չէ, սա նվաստացում է: Իրենք են դատը վերածում շոուի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































