Everything տեսախաղի թրեյլերը կարող է «Օսկար» մրցանակ ստանալ «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ինտերակտիվ արտադրանքը հավակնում է այդ հեղինակավոր մրցանակի ստացման։ Այս մասին հայտնում է Eurogamer-ը։
Խոհական թրեյլերում ուշադրությունը հրավիրված է տիեզերքի ամենափոքր ու ամենամեծ մասնիկների միջև փոխգործակցության վրա։
Խաղի հեղինակ է հանդիսանում իռլանդացի կինոռեժիսոր և սցենարիստ Դևիդ Օ՝Ռեյլին։
Առաջադրումն «Օսկարին» հնարավոր է դարձել Վիեննայի VIS Vienna կարճամետրաժ ֆիլմերի հեղինակավոր փառատոնում հաղթանակից հետո։ Ավստրիայի մայրաքաղաքում Everything-ը մրցանակ է ստացել լավագույն անիմացիայի համար։








































