ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ «Մեկ գոտի – մեկ ուղի» չինական նախաձեռնությունը նպատակամղված Է խաղաղության հասնելուն, ուստի և այն սերտորեն կապված Է ՄԱԿ-ի նպատակների ու սկզբունքների հետ:
«Այդ նախագիծը միտված Է մարդկանց միավորելուն, այն ստեղծվում Է ոչ միայն զարգացման համար, այլև հանուն խաղաղության: Ահա թե ինչու Է այդ նախաձեռնությունն այդքան սերտորեն կապված ՄԱԿ-ի գործողությունների ծրագրի հետ, որը նպատակամղված Է կայուն զարգացման ու ամուր խաղաղության հասնելուն»,- ասել Է Գուտերիշը CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մայսիսի 14-15-ին Պեկինում ընթանում Է «Մեկ գոտի – մեկ ուղի» ռազմավարության շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովը, որին մասնակցում են 29 պետությունների նախագահներ ու վարչապետներ:








































