Մոսկվայի հարավ-արևմուտքում հայտնաբերվել է երեք մադու դի: Նախնախան տվյալներով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատակիցը դաժան հաշվեհարդար է տեսել կնոջ և դստեր հանդեպ, որից հետո ինքնասպանություն է գործել:
REN TV-ի տվյալներով՝ ՌԴ ԱԳՆ-ի աշխատակից 44-ամյա Ալեքսանդրը սպանել է կնոջը, դստերը, որից հետո վերջ է տվել իր կյանքին: Նշվում է, որ տղամարդն աշխատել է գերատեսչության ասիական և խաղաղօվկիանոսյան համագործակցության դեպարտամենտում:
Այլ մանրամասներ հայտնի չեն:








































