Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ամերիկյան պատ Հայաստանի թիկունքում

Վերջին մի քանի օրերին ԱՄՆ նոր իշխանությունը կատարեց երկու ուշագրավ քայլ, որոնց թիրախում է Հայաստանը՝ մի դեպքում ուղիղ, մյուս դեպքում անուղղակի, բայց բավական շոշափելի շահառությամբ: ԱՄՆ Կոնգրեսը որոշեց 100 միլիոն դոլար հատկացնել Եվրոպայում ռուսական ազդեցության թուլացմանը: Դա ներառելու է նաև Արևելյան գործընկերության երկրները, հետևաբար նաև Հայաստանը: Ընդ որում, մեծ հավանականությամբ այդ հատկացման հիմնական թիրախը հենց արևելաեվրոպական կորն է, որի մաս է նաև Կովկասը: ԱՄՆ մյուս քայլն արդեն գործադիր իշխանությանն էր՝ Վաշինգտոնում բարձր մակարդակով ընդունեցին Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլիին, որը հանդիպեց ԱՄՆ փոխնախագահի և անգամ նախագահ Թրամփի հետ:

Կվիրիկաշվիլին այցից հետո հայտարարեց, որ ԱՄՆ վերահաստատել է Վրաստանի հետ դաշնակցային հարաբերությունը: Վրաստանի վարչապետը իր երկիր այցելելու հրավեր էր փոխանցել Դոնալդ Թրամփին: Կընդունվի՞ հրավերը, թե՞ ոչ, դեռևս հայտնի չէ: Բայց դա չի լինի ԱՄՆ նախագահի առաջին այց Վրաստան: Ուշագրավ է սակայն, որ Վրաստան ԱՄՆ նախագահի առաջին այցը եղել է դարձյալ Հանրապետական վարչակազմի շրջանում, և Թբիլիսի այցելել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը: Ամերիկա-վրացական հարաբերության խորացումը, ընդհանրապես նաև Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիաի համատեքստում, շատ կարևոր է նաև Հայաստանի համար: Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը, այդ համատեքստում եվրաատլանտյան անվտանգության համակարգի մեջ վրացական օղակի ներառումը կարևորագույն խնդիրներ է լուծում Հարավային Կովկասի անվտանգության համակարգում: Մասնավորապես, դա թուլացնում է Թուրքիայի տարածաշրջանային դերը՝ որպես եվրաատլանտյան համակարգի անդամ:

Ավելին, խիստ հավանական է, որ հենց այդ դերը թուլացնելու, Թուրքիային չվստահելու և այդպիսով նաև եվրաատլանտյան անվտանգության համակարգի, այսպես ասած, միակ տարածաշրջանային պրովայդերի կարգավիճակից զրկելու համար էլ փորձ արվում խորացնել հարաբերությունը Վրաստանի հետ: Այդպիսով դիվերսիֆիկացվում է Կովկասի անվտանգության համակարգը, որը մոտ մեկ դար խարսխվել է գործնականում ռուսական պարեկության վրա: Ապրիլի պատերազմը, երբ Ադրբեջանը կամ Ռուսաստանի հետ բացահայտ համաձայնությամբ, կամ բացահայտորեն արհամարելով Ռուսաստանին գրոհեց Արցախը, ցույց տվեց, որ ռուսական «պարեկությունը» կամ բացարձակապես սպառված է իբրև անվտանգության ու կայունության կենսունակ համակարգ, կամ բացարձակ անհամարժեք է տարածաշրջանի և միջազգային զարգացումների հրամայականին ու պահանջներին և այդպիսով խիստ վտանգավոր: Ահա այդ տեսանկյունից, Վրաստանում եվրաատլանտյան անվտանգության համակարգի ամրապնդումը լուծում է մի շարք կարևոր խնդիրներ ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի և այդ թվում առաջին հերթին Հայաստանի համար: Այն էական քայլ է տարածաշրջանում նոր անվտանգության համակարգի անցման համար: Այն ապահովում է Հայաստանի զինված ուժերի թիկունքը:

Հայաստանի զինուժը տարածաշրջանում արդեն երկու տասնամյակ գործնականում ապահովում է տարածաշրջանի կայունությունն ու թեկուզ հարաբերական խաղաղությունը, դե ֆակտո հակադրության մեջ լինելով մեկդարյա անվտանգության ռուս-թուրքական համակարգի և ռուսական «պարեկության» հետ: Դե յուրե չլինելով եվրաատլանտյան համակարգում՝ միջազգային անվտանգության առանցք հանդիսացող համակարգում, հայկական զինված ուժերը դե ֆակտո տարածաշրջանում այդ համակարգի միակ հենարանն են: Հայաստանի պարագայում դե յուրե գործակցության խորացումը ունի մի շարք քաղաքական խնդիրներ: Այդ իմաստով Վրաստանը տարածաշրջան դե յուրե ներգրավման հարթությունն է, որի միջոցով էլ ապահովվում է նաև Հայաստանի թիկունքը:

Այստեղ հետաքրքրական է դառնում մեկ այլ հանգամանք: Վրաստանի վարչապետը ԱՄՆ մեկնելուց մի քանի օր առաջ Իրանում էր, իսկ Թբիլիսիում էլ ընդունել էին այդ երկրի արտգործնախարարին: Ինչ տեղ է զբաղեցրել նրա ամերիկյան օրակարգում Իրանի հետ օրեր առաջ եղած բարձր մակարդակի շփումը, դժվար է ասել: Սակայն Թեհրանը անվտանգության նոր համակարգի անխոս շահառու է, և այդ իմաստով, մի կողմից առկա է իհարկե ԱՄՆ նոր վարչակազմի բավական խիստ մոտեցումն Իրանի հանդեպ, մյուս կողմից, սակայն, Իրան այցից օրեր անց Վրաստանի վարչապետի ամերիկյան այցը ինքնին ուշագրավ դրվագ է և պետք չէ բացառել, որ այստեղ առկա է ամերիկա-իրանյան երկխոսության որոշակի տար:

Այդպիսով, վերջին մի քանի օրերին տարածաշրջանի ուղղությամբ նկատելի է ամերիկյան տնտեսական և քաղաքական բնույթի աշխուժության երկու ուշագրավ դրսևորում: Թե ինչ առարկայական ընթացք կունենան դրանք, ասելը դեռ վաղ է: Բայց միտումն ինքնին հետաքրքիր է և կարևոր է առնվազն նոր վարչակազմի տրամադրվածության և մոտեցումների համատեքստում, որոնք բավական համահունչ են Հայաստանի առաջ եղած խնդիրների և մարտահրավերների հակազդեցության հրամայականներին: Այստեղ իհարկե առանցքային է Ռուսաստանի վերաբերմունքը ամերիկյան նախաձեռնողականությանը: Այդ իմաստով էլ հետաքրքիր է ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը ԱՄՆ, որտեղ նա հանդիպելու է Թրամփի հետ: Կլինի՞ օրակարգում հարավկովկասյան հարց, թե՞ Լավրովը գնում է Վաշինգտոն որպես շաբաթներ առաջ Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի այցի շարունակություն, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Կորեայի հետ կապված գուցե առավել կարևոր օրակարգի քննարկումներ շարունակելու: Միևնույն ժամանակ, անգամ այդ առումով նոր իրավիճակ է Թրամփի մի քանի քայլերի և մոտեցումների արդյունքում, հատկապես ապրիլի պատերազմի հետո Հարավային Կովկասում նոր իրավիճակի արդեն մեկամյա իրողության պայմաններում: Եվ այստեղ Ռուսաստանի խնդիրները, հնարավորություններն ու ցանկություններն այլևս միարժեք «ներդաշնակության» մեջ չեն, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում