Ռուսաստանը Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ հաղթանակն օգտագործում է իր կայսերական, զավթիչ նկրտումների համար: Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Այս թեմայի շուրջ պետության ղեկավարը խոսել է նաև մայիսի 9-ին Կիևում ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ փորձում է ղեկավարել Ուկրաինան, ինչպես ուկրաինական չորս ճակատները: «Այդ տարիների մասին դառը հիշողությունները փոխանցվում են սերնդեսերունդ: Այս տոնը եղել է և կլինի, բայց մենք այն չենք նշելու մոսկովյան սցենարով»,-ասել է Պորոշենկոն:
Նա նաև նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը «մոլորակային բնույթ է կրել, իսկ Խորհրդային միության ժողովուրդները իրար հետ են կռվել»:








































