Միջազգային կոալիցիան ԱՄՆ գլխավորությամբ մտադիր է առաջվա պես ԴԱԻՇ-ի և «Ալ Քաիդա»-ի դեմ պայքարել Սիրիայում ամենուրեք, որտեղ նրանք գործում են: Այդ մասին հայտում է TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, մայոր Ադրիան Ռենկին-Գելոուեյին:
«Մեր կոալիցիան առաջվա պես նպատակաուղղված կլինի ԴԱԻՇ-ի և «Ալ Քաիդա»-ի դեմ ամենուրեք, որտեղ նրանք գործում են, որպեսզի նրանք չունենան անվտանգ թաքստոց»,- պատասխանել է նա հարցին այն մասին, մտադի՞ր է արդյոք ԱՄՆ-ը դադարեցնել թռիչքները Սիրիայում դեէսկալացիայի գոտիների վրա:
Պենտագոնի ներկայացուցիչը ավելացրել է, որ կոալիցիան շարունակում է նվազագույնի հասցնել սպառնալիքները իր և մյուս ինքնաթիռների համար, այդ թվում՝ ռուսական:
«Սակայն մենք չենք քննարկի այն բանի մանրամասները, թե ինչպես ապահովել դա Սիրիայի ռազմական տարածությունում` մեծ կուտակումների բարդ պայմաններում»,- հայտարարել է նա:








































