«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ-ի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
–Պարոն Սաֆարյան, սկսած 2007թ-ից՝ իշխանությունը՝ այսինքն՝ ՀՀԿ-ն, եղել է մեծամասնություն, բայց միշտ գնացել է կոալիցիա ձևավորելու ճանապարհով՝ ԲՀԿ-ի , ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի հետ, հիմա նորից պատրաստվում է երկրորդ անգամ կոալիցիոն հուշագիր ստորագրել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ունենալով մեծամասնություն և կարողանալով միանձնյա որոշումներ կայացնել և քվեարկություններ ապահովել, այնուամենայնիվ Հանրապետականը գնում է կոալիցիա ձևավորելու ճանապարհով:
-Հանրապետականը, առավել, քան այլ մեկը, հրաշալի գիտի, որ գնված ձայները երբեք քաղաքական լեգիտիմություն չեն ստեղծում, անկախ նրանից, այդ ընտրողները բողոքում են, թե չեն բողոքում, միևնույն է, բուն ընտրություն, քվեարկություն կոչվածը քվե չէ ծրագրի համար: 2007-ի, 2012-ի կամ 2017-ի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն և նրան ընտրողները հրաշալի գիտեն, որ դա կարճաժամկետ գործարք է, որևէ քաղաքական բովանդակություն չունի, և դա քվե չէ 5 տարի պաշտոնավարելու համար: Հետևաբար ՀՀԿ-ն, անկախ նրանից, այդ քաղաքական ուժերը նույն եղանակով են ձայներ ստացել թե ոչ, բնականաբար ՀՀԿ-ին պետք է քաղաքական համակարգի հիմնական դերակատարների օգնությամբ լեգիտիմացնել իշխանավարումը: Տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդավարական պրոցես է ընթանում: Ամեն ինչ զուտ քաղաքական իմիտացիայի դաշտում է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































