ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է 2013 թվականի ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին որոշման նախագիծը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ըստ այդմ, կարգապահական հանձնաժողովում կընդգրկվեն թվով 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արևմտյան երկրներից թխած մոդելով այս կարգապահական հանձնաժողովն ունի բավականին լայն լիազորություններ և եթե այդ հանձնաժողովը իրոք կամենա, ապա կարող է որոշակի ազդեցություն գործել ոստիկանության ներսում: Սակայն այլ բան է օրենքը, և բոլորովին այլ՝ իրականությունը: Այդ հանձնաժողովը ստեղծվել է միայն արևմտյան կառույցների աչքերին թոզ փչելու համար և դրանում ընդգրկված ՀԿ-ներն էլ երբևէ աչքի չընկած, ոստիկանությունում գործող աննորմալ բարքերի համար որևէ վտանգ չներկայացնող ինչ-որ կառույցներ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:









































