«Թահրիր Ալ-Շամ» (նախկինում՝ «Ջեբհաթ Ալ-Նուսրա») ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիա-լիբանանյան սահմանի վրա՝ Ֆլիտ բնակավայրում, հարձակվել են ԴԱԻՇ-ի դիրքերի վրա: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ կորուստներ են կրում երկու կողմերն էլ: Հակամարտության պատճառը լեռնային շրջանների վրա վերահսկողություն հաստատելու համար պայքարն է:
«Լիբանանյան բանակը և «Հըզբոլլահ»-ի մարտիկները Էրսալի շրջանում վերահսկում են սահմանը և պատրաստ են ցանկացած պահի հարվածել ահաբեկիչներին, եթե վերջիններս փորձեն հատել սահմանը»,-ասել է գործակալության աղբյուրը:









































