ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը համարում է, որ ԱՄՆ-ի պատճառով ամնեն պահի կարող է միջուկային պատերազմ սկսվել՝ տեղեկացնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վտանգավոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, ինչը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի. դա աշխարհում խաղաղությանը և կայունությանն ուղղված լուրջ սպառնալիք է:
«ԿԺԴՀ-ն պատրաստ է արձագանքել ամերիկացիների ձեռնարկած ցանկացած ռազմական ծրագրի»,- հայտարարել է հյուսիսկորեացի դիվանագետը՝ հավելելով, որ ԿԺԴՀ-ն կարող է միջուկային փորձարկում իրականացնել ցանկացած պահի, եթե երկրի ղեկավարությունը դա անհրաժեշտ համարի:








































