Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հաստատել է, որ Ռուսաստանը մտադիր է լուծել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրները, հայտնում է TASS-ը:
«Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նրանք, որոնք որպես դանդաղ գործողության ականներ մնացել են Բարաք Օբամայի վարչակազմից: Արգելքների հաղթահարման համար անհրաժեշտ են ջանքեր: Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ մենք նպատակաուղղված ենք դրան»,- ասել է Լավրովը:








































