Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան ժամանել էր Վենետիկ՝ մասնակցելու 70-րդ կինոփառատոնին անցկացվող հայտնի լեհ կինոռեժիսոր Անջեյ Վայդայի «Վալենսա. Հույսի մարդ» ֆիլմի պրեմիերային: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հինգշաբթի երեկոյան Վայդային շնորհել են Վենետիկի կինոփառատոնի Persol award մրցանակը: Վայդային և Վալենսային հանդիսատեսը դիմավորել է հոտնկայս և բուռն ծափողջույններով:
87-ամյա ռեժիսորը արարողությանը նախորդած միջոցառմանը նշել է, որ ամենից շատ ակնկալում է ֆիլմի հանդեպ երիտասարդ լսարանի հետաքրքրությունը, քանի որ Վալենսայի պատմությունը լավ օրինակ է՝ ցույց տալու, որ յուրաքանչյուրը կարող է մասնակցել երկրի քաղաքական կյանքին:
Ֆիլմը քաղաքական գործչի ձևավորման պատմության մասին է:








































