Նախօրեին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել:
«Փաստինֆո»–ի այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հավելելով, որ դատապարտյալն օրեր առաջ Գյումրիի բժշկական կենտրոնում հետազոտվել էր և բժիշկների կողմից դեղորայքային բուժում էր նշանակվել, որը և նա ստացել է:
Շրջանառվող այն տեղեկությունները, թե իբրև դատապարտյալը պահանջել է իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և նրան մերժել են՝ պահանջելով 400 հազար դրամ, իրականությանը չեն համապատասխանում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:









































