Թուրքիան միակողմանի կարգով Սիրիայի հաշվին առաջ է տվել պետական սահմանը՝ ըստ էության գրավելով սիրիկան տարածքներ: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
«Թուրքիան օգտվել է Աֆրին գետի հունի չորացումից և առաջ է տարել փշալարերը, որը դրված է մեր երկրների սահմանի միջև, և ներխուժել է սիրիական հողեր, կարծես դրանք արդեն թուրքական հողեր են: Այսպիսով՝ Թուրքիան սիրիական հողեր է գրավել»,-ասել է Հադադը:
Նրա խոսքով ՝ Սիրիան թուրքական կողմի այս գործողությունները համարում է երկրի ինքնիշխանության խախտում:








































