Ֆրանսիայի նախագահի թեկնածու, երկրի տնտեսության նախկին նախարար Էմանուել Մակրոնը մեղադրել է իր մրցակցին՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին հոր «սուտ պնդումների» կրկնման մեջ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մարին Լե Պենն առաջարկում է նվազեցնել ֆրանսիացիների գնողունակությունը։ Եվրոգոտուց դուրս գալը կլինի գնողունակության նվազեցում»,-ասել է Մակրոնը։
Նա նշել է, որ Լե Պենի առաջարկները, ըստ էության, հանդիսանում են «տնտեսական պատերազմի» առաջարկ։ «Դուք ասում եք նույն սուտը, ինչ 40 տարի առաջ ասել էր Ձեր հայրը»,-ասել է Մակրոնը։
Մարին Լե Պենի հայրը՝ Ժան-Մարին, հանդիսանում է «Ազգային ճակատ» աջ կուսակցության հիմնադիրը։ Կուսակցությունն այժմ գլխավորում է նրա դուստրը։








































