ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձով կդիմի ժողովրդին՝ կապված սիրիական հարցի հետ, և կմեկնաբանի ռազմական գործողության անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Կասկած չունեմ, որ նախագահը կանի դա»,- ասել է Քերին Կոնգրեսի ներկայացուցիչների արտաքին գործերի պալատի կոմիտեի լսումներին՝ պատասխանելով օրենսդիրների հարցերին:
Արտաքին գործերի սենատի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ավելի վաղ հաղորդել էր, որ նախագահը ուղերձով հանդես կգա այս շաբաթվա վերջին:
Վերջին հարցումների համաձայն՝ ամերիկացիների կեսից ավելին դեմ է Սիրիա ռազմական միջամտությանը: Իսկ Սպիտակ տունը դա մեկնաբանում է քիմիական զենքի կիրառումը և տարածումը կանխելու անհրաժեշտությամբ:








































