Քեյթ Մոսի լուսանկարներն առաջին անգամ վաճառքի է հանվել Chridtie’s աճուրդի տանը՝ Լոնդոնում: The Kate Moss հավաքածուի լոտերից է մոդելի լուսանկարները՝ հայտնի վարպետների (Էննի Լեյբովից, Իրվինգ Պենն, Մարիո Տեստինո, Էլեն ֆոն Ունվերթ և այլն) հեղինակությամբ։
Մոդելի լուսանկարները հավաքել է կոլեկցիոներ Գերթ Էլֆերինգը, ով նախկինում ևս համագործակցել է աճուրդի տան հետ:
«Քեյթը յուրօրինակ ժամանակակից մուսա է, և մենք երկար տարիներ կկարողանանք տեսնել նրա պատկերները մասնավոր հավաքածուներում և խոշոր թանգարաններում: Նա փոխել է ամբողջ աշխարհում կանանց գիտակցությունը՝ նրանց դրդելով բացահայտել իրենց անհատականությունը»,- ասել է Էլֆերինգը:
Այս մասին հաղորդում է Spletnik.ru կայքը:








































