Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբետչը կխաղա «Մելռոուզ» մինի սերիալում Showtime-ի համար, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նոր նախագիծը Էդվարդ Սենտ-Օբինի վեպերի էկրանավորումն է, որի գլխավոր հերոսը Պատրիկ Մելռոուզն է:
Մինի սերիալը կազմված կլինի հինգ դրվագներից: Քեմբերբետչը կլինի գլխավոր դերում, նա նաև հանդես կգա որպես պրոդյուսերներից մեկը:








































