Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

ԿԸՀ-ն մերժել է «Ժառանգություն»-ից պատգամավորի թեկնածու առաջադրվածներին չգրանցելու մասին դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներգրավված «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվածների գրանցումը մերժելու մասին դիմումը:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ նման դիմում ներկայացրել են «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչներ Աննա Հակոբյանը, Կարեն Ստեփանյանը և Հասմիկ Քոլանջյանը: «Ներկայացված դիմումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է մերժել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց գրանցումը այն հիմքով, որ կուսակցության վարչությունը լեգիտիմ չի և չէր կա րող Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու որոշում կայացնել: Նշվում է, որ կուսակցության կանոնադրության համաձայն` այն պետք է երկու տարին մեկ անգամ համագումար հրավիրի, որի ժամանակ ընտրվում է կուսակցության վարչությունը և խորհուրդը, իսկ կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2014թ. հունիսին: Հետևաբար, նշվում է, որ կուսակցության վարչությունը դադարեցրել է լիազորությունները և որևէ որոշում ընդունելու իրավունք չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քննարկման մասնակիցներին դիմումը ներկայացրեց Տիգրան Մուկուչյա նը:

Այնուհետև դիմումատու Աննա Հակոբյանին պարզաբանման հնարավորություն ընձեռվեց: Նա նշեց, որ կուսակցության Կապանի տարածքային կառույցի անդամները և Կապանում կուսակցության համակիրները դեմ են եղել, որպեսզի կուսակցությունն ընտրություններին մասնակցի դաշինքով, ուստի որոշել են նման դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և օրենքի շրջանակներում լուծում տալ խնդրին:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմումատուին խնդրեց հստակեցնել, եթե կուսակցությունը որոշում կայացներ ընտրություններին առանձին մասնակցել, իրենք կրկին կհայտարարեի”ն, որ կուսակցության վարչությունը լեգիտիմ չէ, ինչին Աննա Հակոբյանը բացասական պատասխան տվեց: Իսկ ԿԸՀ նախագահի մյուս հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում կայացրած քաղաքական ուժի վարչությունը ոչ լեգիտիմ, իսկ առանձին մասնակցելու որոշման դեպքում այն կդառնար լեգիտիմ, Աննա Հակոբյանը չկարողացավ հստակ պատասխան տալ:

Տիգրան Մուկուչյանը դիմումատուին նաև հայտնեց, որ եթե ԿԸՀ-ն մերժի «Ժառանգություն» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը, այդ դեպքում ընդհանրապես վտանգի տակ է դրվելու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրանցումը, քանի որ Ընտրական օրենսգրքով կուսակցությունների դաշինքի գրանցումը կարող է մերժվել է, եթե դաշինքի անդամ կուսակցությունների թիվը նվազում է երկուսով: Աննա Հակոբյանը նշեց, որ իրենք դիմումը ԿԸՀ ներկայացնելուց առաջ հասկացել են, որ «Ժառանգություն»-ը կարող է որոշակի խնդիրների առջև կանգնել, սակայն չեն իմացել, որ վտանգում են դաշինքը:

Նիստի ընթացքում պարզաբանում ներկայացնելու հնարավորություն ստացավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա վստահեցրեց, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշումը որևէ կապ չունի կուսակցության համագումարի հետ, քանի որ նման որոշում ընդունել է կուսակցության խորհուրդը: «Ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ մեր որոշումը չեղյալ համարվի, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժի մեր ցուցակի գրանցումը: Սա եղել է կուսակցության խորհրդի որոշումը: Խորհուրդը մի քանի անգամ նիստ է գումարել, քննարկումների ընթացքում մենք հակված ենք եղել ընտրություններին դաշինքով մասնակցելու տարբերակին, հստակեցրել ենք գործընկերների հնարավոր շրջանակը, իսկ արդեն վերջին նիստի ընթացքում որոշում կայացրեցինք դաշինքով մասնակցել և հստակեցրեցինք մեր ցուցակը»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

Նիստին ներկա էր նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ շ, Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով հրաժարվեց ելույթ ունենալու իրավունքից: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցեց դիմումի հետ կապված ԿԸՀ որոշման նախագիծը, որի համաձայն Աննա Հակոբյանի, Կարեն Ստեփանյանի և Հասմիկ Քոլանջյանի դիմումը մերժվում է, քանի որ չկան «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց չգրանցելու հիմքեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում