Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից ահաբեկչությունների սպառնալիքի աճի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նրա խոսքով՝ նոր հարձակումների վտանգն աճել է ամիսներ անց այն բանից, ինչ 2016 թ. մայիսին ինքը դարձել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավարը: Խանը նշել է որ ոստիկանական ծախսերի կրճատումը կարող է խաղաղ բնակիչների կյանքեր արժենալ:
Լոնդոնի քաղաքապետի խոսքով՝ մարդկանց անվտանգությունը պահպանելը «շատ ավելի է դժվարացել»:
Պարբերականը նշում է, որ տվյալներ կան, որ Բրիտանիայում արդեն ԴԱԻՇ-ի գրոհայինների բջիջներ կան, որոնք ահաբեկչություն են պատրաստում:









































