Իսրայելի ռազմաօդային ուժերն առավոտյան հարված են հասցրել Բեյրութի մոտ գտնվող թիրախներին՝ ի պատասխան Լիբանանից իսրայելական տարածքի հրթիռակոծման: Այս մասին հայտնում է «Հաարեց» թերթը՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ) ներկայացուցչին:
Հարձակումը բարեհաջող է կատարվել, դրան մասնակցող բոլոր ինքնաթիռները բազա են վերադարձել՝ նշում է պարբերականը: Չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ օբյեկտի է հարված հասցվել:
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը Լիբանանի իշխանություններին պատասանատու են համարում թշնամական ակտիվության համար:
Հինգշաբթի Իսրայելի հյուսիսային շրջանների 4 խաղաղ բնակիչներ հոսպիտալացվել էին Լիբանանից հրթիռների արձակման հետևանքով:








































