«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին բանակցում է Գագիկ Ծառուկյանի հետ նրա գլխավորած դաշինքին միանալու հնարավորության շուրջ։ Ցանկացած կոմբինացիայի դեպքում, «Ժառանգությունը» որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի պետք է միանա։
Այդ դեպքում, սակայն, Զարուհի Փոստանջյանը դուրս է մնալու ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, քանի որ նա ի սկզբանե հայտարարել է, որ դեմ է դաշինքով ընտրություններին մասնակցությանը։
Նա կողմ է, որ «Ժառանգությունը» միայնակ մասնակցի ընտրություններին, անգամ եթե պարտվի։ Զարուհի Փոստանջյանին «Ելք» դաշինքից առաջարկել են միասին մասնակցել, սակայն նա մերժել է այդ առաջարկը։








































