Խորհրդարանական ընտրություններից առաջ բավականին վատացել են «Ալիանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի գործերը։
Թեև, նա նախօրեին հավատարմության խոսքեր էր շռայլել Գագիկ Ծառուկյանի հասցեին, որ չի դավաճանել նրան, մշտապես հավատարիմ է մնացել, սակայն հնարավոր է՝ դա էլ չփրկի իրեն։
Հնարավոր է՝ առաջիկայում Ուրիխանյանի դեմ քրգործ հարուցվի ՀՔԾ-ում։ Այդ գործը վերաբերում է shame.am կայքի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի (Պիզոլինի) ծեծի գործին, որում ներգրավված է նաև Ուրիխանյանը։
Մեզ հասած տեղեկություններով՝ այս գործի վերաբերյալ «Ալիանս» կուսակցությունից օրերս հեռացված Սարգիս Հարությունյանը մի շարք ուշագրավ փաստեր է տրամադրել Արտյոմ Խաչատրյանին, իսկ վերջինս՝ իրավապահ մարմիններին։








































